Go to content

Զարգացման համագործակցություն

Շվեդիան Հայաստանին աջակցություն է ցուցաբերում երկկողմ և բազմակողմ  համագործակցության միջոցով։

2019 թ-ին նախաձեռնվել է Հայաստանի հետ բարեփոխումների երկկողմ համագործակցությունը, որն այժմ ղեկավարվում է 2021-2027 թթ․ Արևելյան Եվրոպայի հետ Շվեդիայի բարեփոխումների համագործակցության ռազմավարական պլանով։ Համագործակցության նպատակը Հայաստանում տեղի ունեցող շարունակական ժողովրդավարացմանն ու բարեփոխումների ծրագրերին նպաստելն է։

Աջակցության հիմնական ուղղություններն են․  

  1. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և գենդերային հավասարություն,
  2. կայուն զարգացում՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությամբ, և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
  3. ներառական տնտեսական զարգացում և,
  4. խաղաղ ու ներառական հասարակություն

Շվեդիան Հայաստանում իրականացվող նախագծերին և զարգացման նախաձեռնություններին աջակցում է մի քանի հարթակների միջոցով, որոնց թվում են Sida-ն, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը և Շվեդական ինստիտուտը։ Կան են նաև շվեդական բարեփոխումների նախագծերը իրականացնող բազմաթիվ այլ գործընկերներ:  2022 թվականին Հայաստանին տրամադրվող երկկողմ աջակցությունը կազմել է EUR 4,9 միլիոն, որը կենտրոնացել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և  շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությամբ կայուն զարգացման վրա։

Շվեդիայի զարգացման համագործակցության և Հայաստանում մեր ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.sida.se կամ/և www.openaid.se