Go to content

Շվեդիա մեկնող անձինք, ովքեր կարող են ներկայացնել Հայաստանում տրված պատվաստման վկայական, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից։

Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Շվեդիայի կառավարության կողմից ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում ստացված պատվաստանյութի վկայական ունեցող անձինք ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից. վիզայի առկայությունը պարտադիր է

Հիշեցնենք, որ ժամանակավոր մուտքի արգելքն ուժի մեջ է մտել մարտի 19-ին և սկզբում կիրառվել 30 օրով։ Այն հետագայում երկարաձգվել է Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության խորհրդի առաջարկով։

ԵՄ/ԵՏՏ-ից դուրս գտնվող երկրներից Շվեդիա մուտքի արգելքը երկարաձգելու վերջին որոշումը գործում է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։

Կառավարության այսօրվա որոշումը նշանակում է, որ Շվեդիա մեկնող անձինք, ովքեր կարող են ներկայացնել Հայաստանում տրված պատվաստման վկայական, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից։ Եվրոպական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանում տրված պատվաստումների վկայականները համարժեք են ԵՄ COVID թվային վկայականին։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի նոյեմբերի 15-ից։ Շվեդիայի ոստիկանության կայքէջում կարող եք գտնել լրացուցիչ տեղեկություններ, թե ինչպես պետք է մեկնաբանվի Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի մասին հրամանը և որ բացառություններ են կիրառելի։