Go to content

Շվեդիան հյուրընկալել է կոնֆերանս`  քննարկելու Արևելյան գործընկերության անցյալը, ներկան ու ապագան

Նոյեմբերի 5-ից 6-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ կոնֆերանս՝ քննարկելու Արևելյան գործընկերության ապագան և անդրադառնալու վերջին 10 տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին։

«Ստոկհոլմյան նախարարական երկխոսություն» խորագրով կոնֆերանսին մասնակցում էին արտգործնախարարներ Արևելյան գործընկեր վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև բարձրաստիճան մասնակիցներ Լեհաստանից, Եվրահանձնաժողովից և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից:

Նոյեմբերի 5-ին մասնակիցները քննարկեցին Արևելյան գործընկերության նոր քաղաքական տեսլականը, իսկ հաջորդ օրը կենտրոնացան նախաձեռնության ապագայի վրա:

Միջոցառմանը զուգահեռ, Շվեդիայի Արտաքին գործերի նախարարությունը աջակցեց քաղաքացիական հասարակություն համաժողովին՝ Արևելյան գործընկերության մեջ գործող ակտիվ կազմակերպությունների համար:

Ավելին, Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները մասնակցեցին դասախոսության Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Միջոցառումը կազմակերպված էր Եվրահանձնաժողովի և Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից։