Go to content

Մեր մասին

Բարի գալուստ Երևանում Շվեդիայի դեսպանություն, որը հիմնվել է 2014թ-ի մարտն։ Հայաստանում Շվեդիայի դեսպանն է Ն․Գ․ պարոն Պատրիկ Սվենսոնը։

2013թ-ին Շվեդիայի կառավարությունը որոշում կայացրեց ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում՝ հիմնելով դեսպանություն Երևանում։

Դեսպանության միջոցով Հայաստանում մշտական ներկայություն ունենալը Շվեդիայի իշխանությունների համար դյուրացնում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումներին հետևելը։ Այն խթանում է Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես  առևտրի և ներդրումների ոլորտում։

2019թ-ին Շվեդիան որոշեց վերաբացել երկկողմ զարգացման համագործակցության պատուհանը Հայաստանի հետ։ Աջակցության հիմնական ուղղություններն են․  

  1. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և գենդերային հավասարություն,
  2. կայուն զարգացում՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությամբ, և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
  3. ներառական տնտեսական զարգացում և,
  4. խաղաղ ու ներառական հասարակություն

Երևանում Շվեդիայի դեսպանությունը չի տրամադրում վիզաներ և չի ընդունում որևէ հայտեր վիզայի, աշխատանքի կամ կացության քարտերի համար։ Շվեդիա մուտքի արտոնագիր ստանալ հնարավոր է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։ 

Կացության կամ աշխատանքային քարտեր տրամադրում է Մոսկվայում  Շվեդիայի դեսպանությունը  www.swedenabroad.se/moscow